Ընկերությունները, որոնք բնակչությունից ներգրավում են գումարներ, կլինեն Ազգային բանկի հսկողության տակ
Եթե ընկերությունը, հաստատությունը կամ իրավաբանական անձը ազգային բանկում գրանցված չէ որպես բանկ, միկրոֆինանսական կազմակերպություն կամ վարկային միություն, նա չի ունենա իրավունք բնակչությունից ներգրավել գումարներ, հակառակ դեպքում, նման գործունեությունը ձեռնարկատիրոջ կողմից կլինի քրեական հանցագործություն,- այս մասին «Մոամբե»-ի հետ զրույցում հայտարարել է Ազգային բանկի փոխնախագահ Մուրթազ Կիկորիան:
Խոսքը վերաբերում է «Վրաստանի ազգային բանկի մասին» օրգանական օրենքում մտցված նոր կանոնակարգերին, որոնց համաձայն, 2018 թվականի մարտի 1-ից, ձեռնկարկատեր սուբյեկտին կամ փոխկապակցված անձանց խմբին արգելվում է ավելի քան 20 ֆիզիկական անձից վերադարձվող գումարներ ներգրավել:
Մուրթազ Կիկորիայի հայտարարությամբ, նշված կանոնակարգի նպատակն է, ֆինանսական սեկտորում, բնակչության կողմից գումարներ մտցնելը դառնա առավել անվտանգ:
Ազգային բանկի տեղեկությամբ, յուրաքանչյուր ձեռնարկատեր սուբյեկտ, ում վրա գործում է օրգանական օրենքով հաշվի առնված սահմանափակումը, պարտավոր է, գործող օրենսդրության պահանջների պաշտպանությամբ, մինչև 2018 թվականի մարտի 11-ը, գրանցվել կամ ստանալ համապատասխան լիցենզիա Վրաստանի ազգային բանկում:
Հակառակ դեպքում, ձեռնարկատեր սուբյեկտը կենթարկվի Վրաստանի ՔՕ-ի 192 հոդվածով սահմանված պատասխանատվության, որը նկատի ունի տուգանք կամ 3-ից 5 տարվա ազատազրկում: