Ընդլայնվում է խրոնիկ հիվանդությունների բուժմանն անհրաժեշտ դեղամիջոցներով ապահովման ծրագիրը
Առողջապահության նախարարությունը ընդլայնում է խրոնիկ հիվանդություններ ունեցող բնակչության բուժմանն անհրաժեշտ դեղամիջոցներով ապահովման ծրագիրը: Այս մասին հայտարարել է Վրաստանի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն:
Առողջապահության նախարարության տեղեկությամբ, ծրագրի նպատակն է, խոցելի բնակչության համար բժշկական ծախսերի կրճատման նպատակով ավելացնել ամենահաճախ օգտագործվող դեղամիջոցների մատչելիությունը:
«Առողջապահության նախարարության և փարմ-արտադրողների համատեղ նախագծի առաջին արդյունքը նկատի ուներ երկրորդ տիպի շաքարախտի բուժման դեղամիջոցների շուկայական գնի 50 տոկոսով կրճատում: Նշված հիվանդությանն անհրաժեշտ դեղամիջոցների մի մասի գինը արդեն կրճատվել է 50 տոկոսվ, սակայն, հաջորդ շաբաթվանից երկրորդ տիպի շաքարախտի դեղամիջոցները առավել մատչելի կդառնան և դրանց վրա զեղչերը կտարածվեն ողջ բնակչության վրա»,- հայտարարում են առողջապահության նախարարությունում:
Գերատեսչությունում հայտարարում են, որ սեպտեմբերի սկզբին գործարկվելու է ծրագրի հաջորդ փուլը, որը նկատի ունի կենսաթոշակային տարիքի բնակչության և սահմանափակ ունակություններով անձանց էժան դեղամիջոցներով ապահովում: Նախնական փուլում մատչելիությունը կվերաբերի լայնորեն տարածված՝ սրտանոթային համակարգի հիվանդությունների բուժման դեղամիջոցներին: Այնուհետև ծրագիրը կընդլայնվի և կներառի այլ խրոնիկական հիվանդություններ, որոնց բուժումը ծանր բեռ է դարձել բնակչության համար:
Դրա հետ մեկտեղ, առողջապահության նախարարության տեղեկությամբ, եթե մինչ այժմ դեղամիջոցները մատակարարվում էր միայն մեկ դեղտնային ցանցի միջոցով, այսուհետ ծրագրին ներգրավվելու են այլ դեղատնային ցանցեր և դեղատների մեծ մասը, որը բնակչության համար զգալիորեն կավելացնի այս դեղամիջոցների աշխարհագրական մատչելիությունը: