Ընդլայնվել է վարչապետի գլխավորությամբ տնտեսական խորհրդի կազմը
Վարչապետի գլխավորությամբ Տնտեսական խորհուրդը կշարունակի աշխատել թարմացված ձևաչափով։
Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդի կազմն ընդլայնվել է, դրա աշխատանքներին կառավարության անդամների հետ միասին մասնակցում են խորհրդարանի անդամները, կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներ և բիզնես օմբուդսմեն։
Ինչպես նշել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, խորհրդի կազմի ընդլայնումը կբարելավի համակարգումը և կնպաստի բոլոր անհրաժեշտ կողմերի մասնակցությանը կարևոր հարցերի քննարկմանը։
Նորացված ձևաչափով առաջին անգամ հավաքած խորհուրդը քննարկել է ընթացիկ տարվա առաջընթացը տնտեսական աճի և խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման գործընթացի վերաբերյալ։ Խորհրդի անդամները քննարկել են նաև ապագայում նախատեսվող ծրագրերն ու ներդրումային նախաձեռնությունները։
Տնտեսական խորհրդի ձևաչափով համաձայնեցվել են նաև կառուցվածքային որոշակի բարեփոխումներ, որոնք կարտացոլվեն օրենսդրական նախաձեռնություններում։