Ընդդիմությունն այսօր հետաձգել է խորհրդարանի մոտ կայանալիք բողոքի ցույցը,- այս մասին խորհրդարանի առջև լրագրողներին ասել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիգի Ուգուլավան:
Ուգուլավայի հայտարարությամբ, ընդդիմության ծրագրերի փոփոխությունը կապված է երեկ գիշեր Իմերեթիում, կոնկրետ Բաղդադում տեղի ունեցած ողբերգության հետ: Բացի այդ, Գիգի Ուգուլավան կոչ է արել Վրաստանի խորհրդարանին հետաձգել այսօրվա նիստը:
«Աննկարագրելի ողբերգության ֆոնին, մեզ բոլորիս պետք է մտածել, կենտրոնացվել և սուգ պահել: Առանց որևէ շահի, ես ցանկանում եմ կոչ անել Վրաստանի խորհրդարանին հետաձգել այսօրվա նիստը:
Ինչ վերաբերում է գործողությունների ծրագրերին, մենք կարծում ենք, որ վաղը, երբ տեղի կունենա խորհրդարանի նիստը, իսկ այն տեղի կունենա վաղը առավոտյան 10:00-ին, ինչպես միշտ, մենք նորից կհավաքվենք և կբողոքենք, ինչպես նաև կպահանջելենք համամասնական ընտրակարգը:
Ես ցանկանում եմ կոչ անել մեր խորհրդարանին հետաձգել նիստը, որպեսզի ցույց տանք միաձայնությունը, որ մենք բոլորս միասին ենք ողբերգության ժամանակ», – ասել է Գիգի Ուգուլավան:
Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանն այսօր կբացվի լիագումար նիստով: Ընդդիմությունն այս առումով նախատեսում էր խորհրդարանի մուտքի մոտ կազմակերպել ամոթի միջանցք:
Բաղդադում, բնակելի տանը բռնկվել էր հրդեհ: Զոհվել է վեց մարդ, այդ թվում չորս երեխա: