Ընդիմության այն մասին, որը զբաղված է կողպեքների ցույցով, կոչ եմ անում վերադառնալ նորմալ քաղաքական գործընթացին. Արչիլ Թալակվաձե
Խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալկվաձեն հերթական անգամ կոչ է անում խորհրդարանական ընդդիմությանը վերադառնալ նորմալ քաղաքական գործընթացներին:
Լրագրողների հետ զրույցում Արչիլ Թալկվաձեն արձագանքել է ընդդիմության ցույցերին ու պետական գերատեսչությունների արգելափակմանը:
«Ընդիմության այն մասին, որը զբաղված է կողպեքների ցույցով, կոչ եմ անում վերադառնալ նորմալ քաղաքական գործընթացին, գտագործել օրենքով նախատեսված հնարավորությունները, ինչպիսիք են խորհրդարանական ձևաչափերը, քաղաքական բանավեճերը, հանձնաժողովների քննարկումները կամ խմբակցությունների միջև հանդիպումները: Դրանք պետք է օգտագործվեն, նրանց հետաքրքրող հարցերը քննարկելու համար: Նրանք պետք է դա անեն հրապարակայնորեն, այլ ոչ թե պարտիզանական ցույցերի միջոցով: Երբ խոսքը գնում է արգելափակմանը, ինչը նրանց ցանկությունն էր, պետությունը արձագանքել է դրան»,- ասել է Թալկվաձեն:
Ըստ նրա, դրան հաջորդեցին գնահատականներ, որ պետական կառույցների արգելափակումը չի համապատասխանում խաղաղ հավաքների և ցույցերի չափանիշներին: