Ընդհանուր հմտությունների քննությունում դիմորդների 86.75%-ը հաղթահարել է միավորների նվազագույն շեմը
Ընդհանուր հմտությունների քննությունում դիմորդների 86.75%-ը հաղթահարել է միավորների նվազագույն շեմը

Ընդհանուր հմտությունների քննությունում միավորների նվազագույն պատնեշը հաղթահարել է դիմորդների 86.75%-ը:

Առավելագույն, 80 միավոր ստացել է միայն մեկ դիմորդ: Ինչպես նաև մեկ դիմորդ ստացել է 78 միավոր, իսկ 7-ը՝ 77 միավոր: Ընդհանուր հմտությունների քննությանը ներկայացված էր չորս տարբերակ: Քննությունների ազգային կենտրոնի տեղեկությամբ, ամենաբարդ տարբերակ է անվանվում երկրորդը:

Առաջին և չորրորդ տարբերակներում միավորների նվազագույն պատնեշը կազմում էր 23 միավոր, երկրորդում՝ 22 և երրորդում՝ 24 միավոր:

Միացյալ ազգային քննություններն սկսվել են հուլիսի 2-ին և ավարտվել հուլիսի 26-ին: Դիմորդներն իրենց արդյունքների մասին կարող են տեղեկանալ նաև կարճ հաղորդագրության միջոցով: