Ընդհանուր եվրոպական շուկայի և Իռլանդիայի սահմանի մասին Բրիտանիայի առաջարկությունը անընդունելի է. Էմանուել Մակրոն
Եվրամիությունից դուրս գալուց հետո Բրիտանիայի առաջարկությունը ընդհանուր եվրոպական շուկայի և Իռլանդիայի սահմանի մասին անընդունելի է,-այս մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, Զալցբուրգում, Եվրամիության ոչձևական գագաթնաժողովին:
«Շատ պարզ է, որ Բրիտանիայի առաջարկը անընդունելի է: Առանձնապես տնտեսական տեսանկյունից: Մենք պետք է պաշտպանենք ընդհանուր շուկան և Իռլանդիայի սահմանի հարցը»,-նշել է Էմանուել մակրոնը:
Ֆրանսիայի նախագահի հայտարարությամբ, ընդհանուր եվրոպական շուկայի և Իռլանդիայի սահմանի հետ կապված նոր առաջարկությունը Լոնդոնից սպասում են հոկտեմբերին:
Հեղինակ -
Edgar Barsegyan