«Ընդհանուր դատարանների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին խորհրդարանային մեծամասնությունը չի աջակցելու
«Ընդհանուր դատարանների մասին» օրենքում 9 պատգամավորի կողմից պատրաստված օրենսդրական փոփոխությունները չեն ստանա խորհրդարանային մեծամասնության աջակցությունը,-այս մասին «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում քաղխորհրդի նիստի ավարտից հետո, հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Իրակլի Կոբախիձեն զրուցել է այն պատճառների մասին, թե ինչու մեծամասնությունը չի աջակցելու օրինագծին:
Նրա խոսքերով, կուսակցության նախագահ, Բիձինա Իվանիշվիլիի և իշխող թիմի կողմից արտահայտվել է պատրաստակամություն, սահմանադրության շրջանակներում քննարկել դատավորների անժամկետ նշանակման հարցը: Սակայն, խորհրդարանական մեծամասնության առանձին անդամների կողմից, առանց սեփական թիմի հետ համաձայնությամբ, պատրաստվել է օրինագիծ, որը դեմ է սահմանադրությանը:
Դրա հետ մեկտեղ, Իրակլի Կոբախիձեն նշել է, որ մեծամասնությունը պատրաստ է հետաքրքրվող կողմերի հետ կոնսուլտացիաների հիման վրա, պատրաստել այնպիսի առաջարկություններ դատավորների անժամկետ նշանակման մասին, որոնք կհամապատասխանեն սահմանադրությանը և Եվրախորհրդի հանձնարարականներին:
«Վրացական երազանքի» գրասենյակում կուսակցության լիդեր, Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարությամբ քաղխորհրդի նիստը տեղի է ունեցել այսօր առավոտյան:
Հեղինակ -
Edgar Barsegyan