Ընդդիմությունը փետրվարի 25-ին և մարտի 31-ին Թբիլիսիում և Բաթումիում անց է կացնելու բողոքի ցույցեր
Ընդդիմությունը փետրվարի 25-ին և մարտի 31-ին հանրահավաքներ կանցկացնի Թբիլիսիում և Բաթումիում,- այս մասին լրագրողներին ասել է «Ազգային շարժման» նախագահ, Նիկա Մելիան:
Նրա խոսքով, փետրվարի 25-ին տեղի կունենա խաղաղ ցույց-երթ, իսկ մարտի 31-ին`լայնածավալ հանրահավաք:
«Մենք պարբերաբար հանդիպում ենք, մեկ «Լեյբորիստական կուսակցության» գրասենյակում, մեկ «Լելոյի» գրասենյակում, և սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում առաջին հավաքն է, իհարկե ընդունել ենք որոշումներ, որ փետրվարի 25-ին, այն օրը երբ 100 տարի առաջ մեր երկիրը սովետականացվեց, այս ամենի դեմ բողոքենք խաղաղ երթ-ցույցով: Վրաստանում մենք դեռ բախվում ենք մարտահրավերի հետ, երբ թշնամական պետությունը և նրա կողմնակիցները իշխանության համար նույն սպառնալիքի փոխարինողներն են, որոնց բախվել էինք 100 տարի առաջ: Դժբախտաբար, այդ սպառնալիքը չհաջողվեց չեզոքացնել: Փետրվարի 25-ը հատուկ ամսաթիվ է: Փետրվարի 25-ին Թբիլիսիում և Բաթումիում տեղի կունենան խաղաղ ցույցեր, միևնույն ժամանակ, մարտի 31-ին տեղի կունենա լայնածավալ ցույց, որը կապված է նաև Վրաստանի պատմության շատ կարևոր ամսաթվի հետ: Բնական է, որ մինչև մարտի 31-ը շատ տարբեր գործողություններ կլինեն», – ասել է Նիկա Մելիան: