Ընդդիմության ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացնում նաև Բաթումիում: Դրամատիկական թատրոնի շենքի մոտ ցուցարարները երթով եկել են քաղաքի տարբեր հատվածներից: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են կրկնակի ընտրություններ և ընտրական վարչակազմի փոփոխություն:
«Սա խաղաղ հանրահավաք է, այս հանրահավաքը չի պահանջում որևէ մեկի հրաժարականը, մենք պահանջում ենք արդար ընտրություններ, վերադարձնել մեր գողացված ձայները և գողացված ազատությունը»,- հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Միրդատ Կամադաձեն:
Խորհրդարանական ընտրություններին զուգահեռ, անց են կացվել գերագույն խորհրդի ընտրություններ: Գերագույն խորհրդի ընտրություններում ընդդիմությունից պատնեշը հատել է միայն «Ազգային շարժումը», սակայն նրանք հրաժարվում են իրենց մանդատներից և պահանջում են գերագույն խորհրդի կրկնակի ընտրություններ: