Ընդդիմության միասնությունը չի խախտվելու, քանզի բոլորս մեկ հարթակում ենք. Խատիա Դեկանոիձե

19:32, 22.11.2020

«Չեմ կարծում, որ ընդդիմության միասնությունը կխախտվի, քանի որ մենք բոլորս նույն հարթակում ենք, ինչը նշանակում է, որ այս խորհրդարանն անօրինական է»,- այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» անդամ, Խատիա Դեկանոիձեն:

Նրա խոսքով, ոչ մի ընդդիմադիր չի օգտագործի մանդատը:

«Այս պահին ոչ մի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ կամ կուսակցություն չի գտնում, որ այս խորհրդարանը, որը կեղծված ընտրությունների արդյունքում է և անօրինական, բխում է վրաց ժողովրդի շահերից: Վստահ եմ, որ մենք լիովին համախմբված ենք այս դիրքորոշման շուրջ: Ես չեմ օգտագործի մանդատը և համոզված եմ, որ իմ ընկերների ճնշող մեծամասնությունը, գրեթե բոլորը և ընդդիմադիր կուսակցություններից ոչ մեկը չի օգտագործի այն, եթե չնշանակվեն նոր ընտրություններ»,- հայտարարել է Դեկանոիձեն:

Նմանատիպ