Ընդդիմության մասին ընդհանրապես չեմ մտածում, նրանք ունեն իր ճանապարհը, մենք մերը, թող աստված նրանց ձեռք մեկնի, սակայն ով հեղափոխություն է ուզում, դա չէի ցանկանա. Ալեկո Էլիսաշվիլի
Ընդդիմության մասին ընդհանրապես չեմ մտածում, նրանք ունեն իր ճանապարհը, մենք մերը, թող աստված նրանց ձեռք մեկնի, սակայն ով հեղափոխություն է ուզում, դա չէի ցանկանա. Ալեկո Էլիսաշվիլի

«Մոքալաքեեբի» կուսակցության նախագահ, Ալեկո Էլիսաշվիլիի հայտարարությամբ, ինքը փորձել է համոզել ընդդիմության անդամներին որոշակի հարցերի շուրջ, բայց չի հաջողվել, և այժմ երկու կողմն էլ ունեն իրենց ճանապարհը:

Էլիսաշվիլին արձագանքել է ընդդիմության հայտարարած հանրահավաքներին:

«Ես ընդդիմության մասին քիչ եմ մտածում, ընդհանրապես չեմ մտածում: Կար մի ժամանակ, երբ ես փորձում էի համոզել նրանց ինչ-որ բանում, ես և մեր կուսակցությունը, մենք չկարողացանք համոզել: Նրանք ունեն իրենց ճանապարհը, մենք ունենք մերը: Ես կասեի, Աստված թող նրանց ձեռք մեկնի, սակայն ով այս երկրում հեղափոխություն է ուզում, կասեի, որ աստված նրան ձեռք չմեկնի: Թող աստված ձեռք մեկնի նրան, ով ցանկանում է այս երկրի բնականոն զարգացումը», – հայտարարել է Ալեկո Էլիսաշվիլին:

Ընդդիմությունը փետրվարի 25-ին և մարտի 31-ին հանրահավաքներ կանցկացնի Թբիլիսիում և Բաթումիում: «Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի հայտարարությամբ, փետրվարի 25-ին տեղի կունենա խաղաղ ցույց-երթ, իսկ մարտի 31-ին` լայնածավալ հանրահավաք: