Ընդդիմության կողմնակիցները ԿԸՀ-ի մուտքի մոտ երկաթե ցանկապատին քարեր են խփում (ֆոտոշարք)
Ընդդիմության կողմնակիցները ԿԸՀ-ի մուտքի մոտ երկաթե ցանկապատին քարեր են խփում (ֆոտոշարք)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ ընթացնում է ընդդիմության կողմնակիցների ցույցը:

Ակցիայի մասնակիցները ԿԸՀ-ի մուտքի մոտ երկաթե ցանկապատին քարեր են խփում և ասում, որ «կեղծողները պետք է լինեն բանտում»:

Նրանք պնդում են, որ հոկտեմբերի 31-ի ընտրությունները կեղծվել են, և որ ԿԸՀ-ի նախագահ Թամար Զվանիան մեղավոր է քրեական հանցագործության մեջ:

«Մենք կօգտագործենք բողոքելու համար բոլոր խաղաղ միջոցները: Այս կերպ մենք ուզում ենք, որ ԿԸՀ-ում գտնվող մարդիկ լսեն մեր ձայնը», – հայտարարել է Զվիադ Կուպրավան:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այս պահին գտնվում են դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչները: