Ընդդիմության կողմնակիցները բողոքի երթ են անցկացրել Թելավիում
Ընդդիմության կողմնակիցները բողոքի երթ են անցկացրել Թելավիում

Ընդդիմության կողմնակիցներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բողոքի երթ անցկացրեցին Թելավիում:

Ցուցարարների թվում էին «Միացյալ ազգային շարժման» և «Միացյալ Վրաստանի» կողմնակիցները, ինչպես նաև «Ազատ Վրաստան» հասարակական կազմակերպության անդամներ:

Նրանք նախ պահանջում էին հանդիպում Թելավիի քաղաքապետ Շոթա Նարեկլիշվիլու հետ, սակայն իրավապահները նրանց այդ հնարավորությունը չեն տվել: Այնուհետև ցուցարարները տեղափոխվել են ոստիկանության բաժանմունքի շենքի մոտ:

Ակտիվիստներն ասում են, որ երեք օր առաջ Թելավիի թատրոնի մոտակայքում տեղադրված վրանում գտնվող մարդկանց սպառնում էին իշխանությանը մոտ կանգնած մարդիկ և փորձում էին ֆիզիկապես հարձակվել նրանց վրա: Ակցիայի մասնակիցները պահանջում էին ժամանակին հետաքննել դեպքը և պատժել մեղավորներին:

Ըստ ՆԳՆ-ի, Թելավիի թատրոնի դիմաց տեղի ունեցած միջադեպով, որի ընթացքում քաղաքացիներից մեկը բանավոր վիճաբանել է ակտիվիստների կողմից տեղադրված վրանում գտնվող մարդկանց հետ, հարուցվել է վարչական գործ: