Ընդդիմության կողմից տարածած տեղեկությունը, իբր ավելացել են բյուրոկրատական ծախսերը, չի համապատասխանում իրականությանը. Գիորգի Տղեմալաձե
Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեի հայտարարությամբ, մայրաքաղաքի 2021 թվականի բյուջեի նախագծի հետագա քննարկումների ժամանակ հնարավորինս կպատկերվեն բոլոր այն հանձնարարականները, որոնք ներկայացվել են սակրեբուլոյի կողմից:
Ինչ վերաբերում է բյուջեի նախագծով նախատեսված հիմնական գերակայությունների ֆինանսավորմանը, ըստ Տղեմալաձեի, բոլոր գերակայությունները, որոնք հայտարարվել են վերջին տարիներին, մնում են ուժի մեջ:
«Բյուջեի վերջնական նախագծում ներկայացված կլինեն արդեն տարբերվող ծավալներ, ուստի կարտացոլվի կենտրոնական կառավարության փոխանցումը և հուսով ենք, որ վերջնական նախագիծը կլինի մեծ գումարով, մոտ մեկ միլիարդ լարի: Ըստ այդմ, հետագա քննարկումների ժամանակ հնարավորինս կպատկերվեն բոլոր այն հանձնարարականները, որոնք ներկայացվել են սակրեբուլոյի կողմից: Ինչ վերաբերում է առաջնահերթություններին, ապա բոլոր հիմնական գերակայությունները, որոնք մեր կողմից հայտարարվել են վերջին տարիներին, ուժի մեջ են և շարունակում են մնալ: Ոչ մի թեթրիով չեն նվազել սոցիալական ծրագրերը, չնայած մեր վերջնական նախագիծը մեզ ավելի շատ հնարավորություն կտա: Հետևաբար, բյուջեի վերջնական նախագծի տարբերակը կլինի ավել գումարով, քան ներկայացվել է այսօր»,- հայտարարել է Գիորգի Տղեմալաձեն:
Միևնույն ժամանակ, Տղեմալաձեի պարզաբանմամբ, բյուրոկրատական ծախսերի ավելացման մասին ընդդիմության տարածած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Գիտեք, որ 2020 թվականին, ըստ օրենքի, քաղաքի մունիցիպալիտետին ավելացվել է երեխաների խնամքի գործակալությունը, հետևաբար, իհարկե, այստեղ պատկերված չեն աշխատավարձերի մի մասը: Դուք նաև գիտեք, որ որոշակի փոփոխություններ իրականացվեցին գրադարանների աշխատողների նկատմամբ, մանկապարտեզների դաստիարակողների նկատմամբ և տեղի ունեցավ փոքր չափով նրանց աշխատավարձերիավելացում: Տեղի չի ունեցել, ոչ բյուրոկրատական ծախսերի և ոչ էլ այն պաշտոնատար անձանց աշխատավարճերի ավելացում, որոնք աշխատում են և իրականացնում են Թբիլիսիի քաղաքապետարանի մենեջմենթը», – հայտարարել է Գիորգի Տղեմալաձեն:
Թբիլիսիի սակրեբուլոյի այսօրվա նիստում քննարկվել է մայրաքաղաքի 2021 թվականի բյուջեի նախագծի նախնական տարբերակը, որը սակրեբուլոյի հանձնարարականներով վերադարձվել է քաղաքապետարան:
Ըստ նախնական փաստաթղթի, Թբիլիսիի գալիք տարվա հիմնական ֆինանսական փաստաթուղթը սահմանվել է 840 302,5 հազար լարիով: