Ընդդիմության այսօրվա ցույցը ցույց տվեց, որ վրաց ժողովուրդը ոչ միայն օրինական է համարում ընտրությունների արդյունքները, այլ նաև հավանություն է տալիս դրան. Իրակլի Կոբախիձե
Այսօրվա հանրահավաքը հստակ ցույց տվեց, որ վրաց ժողովուրդը ոչ միայն օրինական է համարում ընտրությունների արդյունքները, այլև հավանություն է տվել դրան,- այս մասին «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Մոամբեի» եթերում:
Նրա խոսքով, շատ ավելի է այն մարդկանց քանակը, ովքեր ընտրություններում հստակ արտահայտել են սեփական դիրքորոշումը հօգուտ «Վրացական երազանքի», և նրանք արժանի են իրենց կամքին համապատասխան որոշվի Վրաստանի քաղաքականությունը:
«Այսօր Ռուսթավելիի վրա կար մոտ յոթ հազար մարդ: Մենք չենք հաշվում մեր քաղաքացիներին, մեր յուրաքանչյուր քաղաքացուն գնահատում են, սակայն այսօրվա հանրահավաքը հստակ ցույց տվեց, որ վրաց ժողովուրդը ոչ միայն օրինական է համարում ընտրությունների արդյունքները, այլև հավանություն է տվել դրանց: Յոթ հազար մարդ էր կանգնած Ռուսթավելիի վրա, և դա նրանց իրավունքն է, սակայն հիշեցնեմ, որ մեր թիկունքում կանգնած է առնվազն 930 հազար մարդ, ովքեր հստակ արտահայտեցին իրենց դիրքորոշումը հօգուտ «Վրացական երազանքի»:
Բնականաբար, այդ մարդիկ արժանի են, որ Վրաստանի քաղաքականությունը որոշվի ըստ իրենց կամքի: Ժողովրդավարությունը գործում է մեծամասնության սկզբունքով և հենց այդ սկզբունքով էլ վրացական երազանքը կշարունակի հոգ տանել երկրի զարգացման մասին, առաջիկա չորս տարիներին»,- հայտարարել է Կոբախիձեն: