Ընդդիմության ակտիվիստները երթով գնում են ներքին գործերի նախարարության ուղղությամբ
Ընդդիմության ակտիվիստները երթով շարժվում են դեպի Օրթաճալայում գտնվող ներքին գործերի նախարարության շենք:
Ավելի վաղ նրանք ցույց են անց կացրել Ռուսթավելիի պողոտայում, որտեղից տեղափոխվել են «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակի մոտ:
Ակցիայի մասնակիցները բողոքում են կորոնավիրուսի կապակցությամբ հաստատված սահմանափակումների, ինչպես նաև Բաթումիում միջադեպին մասնակից Իրակլի Փանգանիի ձերբակալման դեմ:
Տեղում գտնվում են ոստիկանները, չնայած նրան, որ արդեն ուժի մեջ է տեղաշարժման սահմանափակումը, նրանց երթին չեն խոչընդոտում: