Ընդդիմախոս պատգամավոր. Վրաստանում հակառուսականություն չկա, երկրում հակաբռնազավթող տրամադրվածություն է
Ընդդիմախոս պատգամավոր. Վրաստանում հակառուսականություն չկա, երկրում հակաբռնազավթող տրամադրվածություն է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չպետք է զարմանա, եթե Վրաստանում Ռուսաստանի նկատմամբ ծանր վերաբերմունք է, որովհետև օկուպացված ենք և Լավրովն ակնկալում է, որ մեզ կօկուպացնի, իսկ մենք երջանիկ կլինե՞նք,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է ընդդիմության պատգամավոր Ակակի Բոբոխիձեն, որն արձագանքել է Սերգեյ Լավրովի հայտարարությանը, Ռուսաստանի ուղղությամբ Վրաստանից չվերթները վերականգնելու առնչությամբ:

Բոբոխիձեի խոսքով, Վրաստանում հակառուսականություն չկա, երկրում հակաբռնազավթող տրամադրվածություն է:

«Վրաստանի բնակչությունը երբեք դրական չի վերաբերվի օկուպանտին, անկախ պետությունից: Լավրովը չպետք է զարմանա, քանի որ պատճառը մեր մեջ չէ, Ռուսաստանի գործողության մեջ է: Վրաստանի իշխանությունն ամեն բան պետք է անի, որպեսզի երկիրը կախում չունենա Ռուսաստանից: Ռուսաստանը պատժամիջոցներից խուսափեց, քանի որ դա կործանարար չէր լինի մեր էկոնոմիկայի համար»,- հայտարարել է Բոբոխիձեն:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ նա կողմ է Վրաստանի հետ ավիաչվերթների վերսկսմանը: