Ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունները ցույց են անում Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կենտրոնի մոտ
Ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները ցույց են անում «Վրացական երազանքի» նախագահ, Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կենտրոնի մոտ:
Ցուցարարների հայտարարությամբ, նրանք բողոքում են կեղծված ընտրությունների դեմ:
Տեղում կենտրոնացված են ոստիկանները:
Վրաստանում անց է կացվում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Բոլոր կուսակցությունները, որոնք հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններում հաղթահարել են մեկ տոկոսանոց շեմը և հայտնվել խորհրդարանում, հրաժռարվում են մտնել օրենսդիր մարմին: Նրանք չեն ճանաչում նաև ընտրությունների երկրորդ փուլը: Սակայն այսօրվա ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուները քվեաթերթիկներում այնուամենայնիվ ներկայացված են, քանի որ ըստ օրենքի անհնար է թեկնածությունը հանել ընտրությունների երկրորդ փուլին: