Ընդդիմադիր կուսակցությունները այնուամենայնիվ չեն դադարում խոսել վերջնագրերի լեզվով, դա հստակ ցույց է տալիս նրանց մտադրությունը, խափանել բանակցությունները. Սոզար Սուբարի
Ընդդիմադիր կուսակցությունները այնուամենայնիվ չեն դադարում խոսել վերջնագրերի լեզվով, դա հստակ ցույց է տալիս նրանց մտադրությունը, խափանել բանակցությունները. Սոզար Սուբարի

Ընդդիմադիր կուսակցությունները այնուամենայնիվ չեն դադարում խոսել վերջնագրերի լեզվով, դա հստակ ցույց է տալիս նրանց մտադրությունը, խափանել բանակցությունները և ոչինչ չստորագրել,- այս մասին հայտարարել է խորհրդարանի ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ, Սոզար Սուբարին:

Ըստ Սուբարիի, ընդդիմության նպատակը երկրում անընդհատ անկարգություններ ստեղծելն է:

«Նրանց նպատակն այն է, որ իրավիճակը չդասավորվի, որ մենք չկարողանանք մտածել ոչ տնտեսության, ոչ կովիդին հաղթելու, ոչ էլ մեր ռազմավարական խնդիրների մասին, ինչպիսիք են Վրաստանի անխախտ ինտեգրումը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին: Նրանք իրենց հնարավորությունը տեսնում են միայն այն դեպքում, որ ինչ-որ կերպ կրկին զավթեն այս երկիրը: Սպասենք, թե ինչ կասի ընդդիմությունը և ինչ փաստաթուղթ կստորագրվի: Կարծում եմ, որ եթե ոչ այսօր, վաղը կլինի այդ օրը, երբ ամեն ինչ կսրբվի և կմոտենա որոշիչ պահը, երբ ամեն ինչ բարձրաձայն կասվի: Ես դեռ հույս ունեմ, որ ընդդիմությունը փոխզիջման կգա, և մենք կհասնենք համաձայնության, որը կստեղծի կայուն քաղաքական միջավայր երկրում», – հայտարարել է Սուբարին: