Էդգարս Ռինկևիչս. Ոչ ցանկալի ռուսական ռազմական ներկայացուցչությունը մինչ այժմ մնում է Վրաստանում, սա չպետք է մոռանանք
Էդգարս Ռինկևիչս. Ոչ ցանկալի ռուսական ռազմական ներկայացուցչությունը մինչ այժմ մնում է Վրաստանում, սա չպետք է մոռանանք

Չպետք է մոռանանք, որ ոչ ցանկալի ռուսական ռազմական ներկայացուցչությունը մինչ այժմ մնում է Վրաստանում,- այս մասին Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը գրել է «Թվիթեր»-ի անձնական էջում:

«25 տարի առաջ ռուս զինծառայողները լքեցին Լատվիան: Մենք շնորհակալ ենք բոլոր լատվիացի դիվանագետներին, բարեկամներին և դաշնակիցներին, միջազգային կազմակերպություններին, որոնք ջանքեր գործադրեցին դրա համար: Ոչ ցանկալի ռուսական ներկայացուցչությունը մինչ այժմ մնում է Ուկրաինայում, Վրաստանում և Մոլդովայում: Սա չպետք է մոռանանք»,- հայտարարել է Էդգարս Ռինկևիչսը: