EasyJet ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում Լոնդոնից և Միլանից դեպի Թբիլիսի

12:50, 02.04.2025

Բրիտանական easyJet ցածրբյուջետային ավիաընկերությունը մեկնարկել է իր առաջին թռիչքները Միացյալ Թագավորությունից և Իտալիայից դեպի Վրաստան:

Ավիաընկերությունը երեկ ուշ երեկոյան Լոնդոնի Լութոն օդանավակայանից Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի օդանավակայան է տեղափոխել 175 ուղևորի՝ օգտագործելով A320 neo ինքնաթիռ, իսկ 172 ուղևորի՝ Միլանի Մալպենսա օդանավակայանից։

EasyJet-ը ուղիղ կանոնավոր չվերթներ է իրականացրել դեպի Վրաստան միաժամանակ երեք ուղղություններով՝ շաբաթական ընդհանուր վեց հաճախականությամբ։ Մարտի 31-ին ավիաընկերությունն իրականացրել է իր առաջին ուղիղ չվերթը Ժնևից Թբիլիսի՝ այդպիսով ամենակարճ ուղիղ երթուղով միացնելով Վրաստանը Շվեյցարիային։

Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ներգրավմամբ, ինտենսիվ բանակցություններ է վարել Վրաստանում ավիաընկերության գործունեության վերաբերյալ։

EasyJet ավիաընկերությունը հիմնադրվել է 29 տարի առաջ և ներկայումս թռիչքներ է իրականացնում ավելի քան 1000 ուղղություններով աշխարհի 35 երկրներում:

Նմանատիպ