Խորհրդարանի իրավական հարցերով կոմիտեի նախագահ Էկա Բեսելիան ժողովրդական պաշտպանի պաշտոնին պատրաստվում է աջակցել Նինո Լոմջարիայի թեկնածությանը: Ինչպես լրագրողներին հայտնել է Բեսելիան, այս գործընթացը շատ պատասխանատու է:
Նրա խոսքով, ժողովրդական պաշտպանի ինստիտուտի նկատմամբ բարձր կարծիք և վերաբերմունք ունի, որի պատճառով օմբուդսմենի ինստիտուտի համար նախորդ 4 տարիների ընթացքում շատ բան է արվել:
«Հարցի մասին թիմում ունեինք խորհրդակցություններ և մեծամասնությունը ներկայացրեց Լոմջարիայի թեկնածությունը: Ընդհանուր որոշմանը մասնակցում էի նաև ես և բնական է, կաջակցեմ Լոմջարիային: Ինչ վերաբերում է Գիորգի Փոփխաձեին, նրան ճանաչում եմ, նա շատ տաղանդավոր և փորձառու մարդ է»,- հայտարարել է Բեսելիան:
Խորհրդարանը ժողովրդական պաշտպանի թեկնածուներ Նինո Լոմջարիայի և Գիորգի Փոփխաձեի համար քվեարկելու է այսօրվա նիստին, իսկ մինչ այդ լսելու է Գիորգի Փոփխաձեին: