Ձյուդոիստները ֆեդերացիայի նախագահ Դավիթ Քեվխիշվիլիի բազկաթոռը դուրս են բերել սենյակից և մեխել դուռը,-այս մասին փոխանցում է առաջին ալիքի լրագրողը:
Մարզիկները անվստահություն են հայտնել հատուկ հանձնաժողովին, որը ստեղծվել է ձյուդոի ֆեդերացիայում ստեղծված իրավիճակը ուսումնասիրելու նպատակով:
Նրանք հայտարարում են, որ չեն վերսկսելու պարապմունքները, քանի դեռ Քեվխիշվիլին չի լքի պաշտոնը:
Վրաստանի ձյուդոի դաշնության մոտ Վրաստանի ձյուդոի հավաքականի անդամները անց են կացնում բողոքի ցույց, որտեղ կրկին պահանջում են Դավիթ Քեվխիշվիլիի պաշտոնաթողությունը:
Գոյություն ունեցող լրատվությամբ, ձյուդոի ֆեդերացիայի նախագահը այս պահին շենքում չի գտնվում:
Հեղինակ -
Edgar Barsegyan