Ձյուդո | Վրաստանի մինչև 23 տարեկան ձյուդոիստների խառը հավաքականը Եվրոպայի չեմպիոն է #1TVSPORT
Լեհաստանի Պիլա քաղաքում այսօր Ձյուդոյի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում անցկացվեց խառը թիմային մրցում։ Մրցաշարի եզրափակչում Վրաստանի հավաքականը 4:3 հաշվով հաղթեց Ուկրաինայի հավաքականին և դարձավ մայրցամաքի չեմպիոն։
Վրաստանի հավաքականը խառը թիմային պայքարում հանդես եկավ հետևյալ կազմով.
90 կգ Ակակի Ջափարիձե
+70 կգ Նինո Պապիձե
+90 կգ Իրակլի Դեմետրաշվիլի
57 կգ Նինո Լոլաձե
73 կգ Գիորգի Լոլաձե
70 կգ Եթեր Ասկիլաշվիլի
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ավարտվեց մայրցամաքի մինչև 23 տարեկանների առաջնությունը անհատական մրցումներում, որտեղ Վրաստանի հավաքականը տղամարդկանց և կանանց թիմային ընդհանուր պայքարում նվաճեց հինգ մեդալ (երեք ոսկի, մեկ արծաթ, մեկ բրոնզ) և անցավ առաջին հորիզոնական: