Ձյուդո | Վրաստանի հավաքականը աշխարհի առաջնությունից հայրենիք է վերադարձել #1TVSPORT
Վրաստանի ձյուդոիստների հավաքականն աշխարհի առաջնությունից վերադարձել է հայրենիք։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վրացի մարզիկներին դիմավորել են ընտանիքի անդամները, մարզասերները և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Աբու Դաբիում կայացած աշխարհի առաջնությունում Վրաստանի հավաքականն ունի հինգ մեդալ։ Տատո Գրիգալաշվիլին պատմության մեջ առաջին վրացի ձյուդոիստն է, ով երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։ Մրցույթում ոսկե մեդալ է նվաճել նաև 20-ամյա Գիորգի Սարդալաշվիլին։ Գուրամ Տուշիշվիլին նվաճել է արծաթե, իսկ Վաժա Մարգվելաշվիլին՝ բրոնզե:
Նաեւ Վրաստանի հավաքականը խառը թիմային պայքարում գրավեց երրորդ տեղը։