Ձյուդո | Էթեր Լիպարտելիանին՝ աշխարհի չեմպիոն #1TVSPORT
Վրաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Էթեր Լիպարտելիանին Բուդապեշտում (Հունգարիա) ընթացող աշխարհի առաջնության հաղթողն է։
Կանանց 57 կգ քաշային կարգի եզրափակչում 25-ամյա ձյուդոիստուհին իպոնով հաղթեց ճապոնացի Մոմո Տամաոկիին և դարձավ առաջին վրացի կին ձյուդոիստուհին, որը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Այսօր մրցաշարում մասնակցող երկու վրացիներ՝ Լաշա Շավդաթուաշվիլին (73 կգ) և Նինո Լոլաձեն (57 կգ), պարտվեցին սկզբնական փուլում և աշխարհի առաջնությունն ավարտեցին առանց մեդալի։
Հիշեցնենք, որ ձյուդոյի աշխարհի առաջնությունը մեկնարկել է հունիսի 13-ին, և մինչ օրս Վրաստանի հավաքականը առանց մեդալի էր։