Ձյան պատճառով Փշավելի-Աբանո-Օմալո ճանապարհին արգելվել է երթևեկությունը
Վատ եղանակի և ձյան պատճառով, ներքին պետական նշանակության Փշավելի-Աբանո-Օմալո ավտոճանապարհի կմ12-կմ72 հատվածում արգելվել է բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը: Այս մասին ասվում է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության հայտարարության մեջ:
Նրանց փոխանցմամբ, ավտոճանապարհի կմ1-կմ12 հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: