Ձյան պատճառով Բախմարոյում մնացել է մոտ 200 մարդ, նրանց դուրս բերելու համար ընթանում են մաքրման աշխատանքներ
Բախմարոյում շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները: Չոխատաուրիի քաղաքապետ Իրակլի Կուճավայի խոսքով, Բախմարոյում կա շուրջ 200 մարդ, ովքեր վատ եղանակի ու ձյան պատճառով չեն կարողանում դուրս գալ:
Նրա խոսքով, չնայած նախազգուշացմանը, քաղաքացիները Բախմարոեն մեկնել եղանակին ոչպատշաճ մեքենաներով:
«Երեկ և առաջի օրը մարդիկ Բախմարո են այցելել եղանակին ոչպատշաճ ավտոտրանսպորտով: Չնայած նախազգուշացմանը և ճանապարհին տեղադրված համապատասխան ցուցանակներին, նրանք բարձրացել են Բախմարո: Խոսքը 150-200 մարդու մասին է: Այժմ մենք տարածք են մտցնում վառելիք: Ճանապարհը շուտով կմաքրվի և այդ մարդիկ դուրս կգան», – ասել է Չոխատաուրիի քաղաքապետ Իրակլի Կուճավան, ով գտնվում է Բախմարոյի ճանապարհի 33-րդ կիլոմետրում, որտեղ կենտրոնացվում է հատուկ տեխնիկան ճանապարհը մաքրելու և այնտեղ մնացած մարդկանց տարհանելու համար: