Ձյան առատ տեղումների պատճառով Սաչխերեի մունիցիպալիտետում փակվել է 12 գյուղ, իսկ 20 հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը դադարեցվել է
Ձյան առատ տեղումների պատճառով Սաչխերեի մունիցիպալիտետում փակվել է 12 գյուղ, իսկ 20 հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը դադարեցվել է

Ձյան առատ տեղումների պատճառով փակվել են Սաչխերեի մունիցիպալիտետի 12 գյուղեր՝ Նիգվզարա, Կորբոուլի, Սպեթի, Շոմախեթի, Մոխվա, Ցխոմարեթի, Բախիոթի, Ցխամի, Դուրևի, Ճալովանի, Լիչի, Ղոդորա։

Սաչխերեի մունիցիպալիտետի քաղաքապետարանի հաղորդմամբ, ձյան ծածկը հասնում է 50-120 սանտիմետրի։ Ճանապարհների մաքրման համար մոբիլիզացվել է հատուկ տեխնիկա, որն արդեն աշխատում է 24 ժամ։

«Այս պահին 40 բաժանորդ էլեկտրաէներգիա չի ստանում: Բնական գազի և խմելու ջրի մատակարարումը չի ընդհատվել: Ինչ վերաբերում է ուսումնական գործընթացին, ապա այս պահին ուսումը դադարեցվել է 20 հանրակրթական դպրոցներում՝ Արգվեթի, Գամողմա Արգվեթի, Գորիսա, Իտավազա, Լիչի, Մերջևի, Մոխվա, Մոձվի, Մախաթաուրի, Նիգվզարա, Սարեկի, Սիսվաձեեբի, Քորեթի, Շոմախեթի, Ճալովանի, Ջալաուրթա, Ցխոմարեթի, Սաիրմե, Սավանե, Ճորվիլա: Հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով, մունիցիպալիտետի ինքնակառավարումը դադարեցրել է ուսումնական գործընթացը նաև մանկապարտեզներում»,- ասվում է տեղեկատվության մեջ։