Ձմեռային օլիմպիական խաղերի կապակցությամբ Հյուսիսային Կորեան Հարավային Կորեա է ուղարկում բարձրաստիճան դիվանագետի
Ձմեռային օլիմպիական խաղերի կապակցությամբ հարցերի կարգավորման համար Հյուսիսային Կորեան Հարավային Կորեա է ուղարկում բարձրաստիճան դիվանագետի: Պատվիրակությունը, որի կազմում լինելու է 22 մարդ, Հարավային Կորեա կմեկնի ուրբաթ օրը: Այս մասին լրատվությունը տարածել է Հարավային Կորեայի միասնության նախարարությունը:
Օլիմպիական խաղերի բացման արարողությանը երկու երկրների մարզիկները ելույթ են ունենալու մեկ դրոշի ներքո:
Հիշեցնենք, վերջին անգամ նման քայլ ձեռնարկվել էր 2006 թվականի Տուրինի խաղերին:
Հեղինակ -
Edgar Barsegyan