ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնում ՁԻԱՀ-ի զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված միջոցառում է տեղի ունեցել
Մայիսի 15-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է։ Մենք հիշում ենք, մենք գործում ենք, մենք ապրում ենք ՄԻԱՎ-ով»՝ սա է այս օրվա կարգախոսը։
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդությունների, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի գիտագործնական կենտրոնում ՁԻԱՀ-ի հիշատակի օրվա կապակցությամբ տեղի ունեցավ միջոցառում։ Բժիշկները մոմեր վառեցին և օդապարիկներ արձակեցին երկինք։
Վրաստանում այս օրը նշվում է արդեն 26 տարի։ Ներկայումս կենտրոնում գրանցված է 9349 ՄԻԱՎ վարակակիր։ Նրանցից 6982-ը արական սեռի, իսկ 2367-ը` իգական սեռի ներկայացուցիչ է: Նրանց մեծ մասը 29-ից 39 տարեկան են։
Վրաստանում վերջին տարիներին նվազել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահացությունը։ Ըստ բժիշկների՝ Վրաստանում մահացությունը հիմնականում պայմանավորված է ուշ ախտորոշմամբ։ Վրաստանում ՄԻԱՎ-ով վարակված առաջին մարդը մահացել է 1989 թվականին Աբխազիայում։
Այսօր աշխարհում գրեթե 38 միլիոն մարդ վարակված է ՄԻԱՎ-ով։