Ձեռնպահ մնանք ցանկացած քայլից, որը կարող է նպաստել Դավիթ Գարեջիի գործի քաղաքականացմանը, պետք է հոգ տանենք, ինչպես Գարեջիի ապագայի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին. Գիորգի Գախարիա
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, Դավիթ Գարեջիի հարցի քաղաքականացնելը չափազանց բարձր ռիսկ է պարունակում երկրի համար:
Նրա խոսքով, բոլորը պետք է պատասխանատվություն ցուցաբերեն ու սպասեն գործի քննությանը:
«Ես բազմիցս ասել եմ և ևս մեկ անգամ կրկնում եմ, որ Դավիթ Գարեջիի հարցի ցանկացած տեսքով, ցանկացած կողմի կողմից քաղաքականացումը, չափազանց ռիսկային է մեր երկրի համար, քանի որ այն այնքան զգայուն հարց է, որ բոլորս պետք է պատասխանատվություն ստանձնենք և սպասենք ընթացող քննչական գործընթացներին:
Բոլորը, բացարձակապես բոլորը, ես այստեղ ոչ մեկին չեմ կարող առանձնացնել: Պետք է լինի ընդհանուր ազգային մոտեցում, ընդհանուր պետական մոտեցում: Ձեռնպահ մնանք ցանկացած քայլից, որը կարող է նպաստել Դավիթ Գարեջիի գործի քաղաքականացմանը:
Մենք պետք է հոգ տանենք Դավիթ գարեջիի ապագայի և մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին: Բոլորը պետք է հասկանան, որ սա շատ զգայուն հարց է: Յուրաքանչյուր բառ ունի ոչ միայն քաղաքական, սոցիալական կամ պատմական իմաստ, այն ուղիղ իմաստ կունենա գործընթացների համար, որոնք գործնական նշանակություն ունեն», – հայտարարել է Գիորգի Գախարիան: