«Լելո»-ի առաջնորդներ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն ձերբակալվել են դատարանի որոշման հիման վրա։
Իրավապահ մարմինների աշխատակիցները ժամանել են «Լելո»-ի գրասենյակ, որտեղ գտնվում էին Խազարաձեն և Ջափարիձեն, և նրանց ներկայացրել մեղադրական եզրակացությունը։
Իրավապահ մարմինների աշխատակիցները չեն մանրամասնել, թե արդյոք «Լելո»-ի առաջնորդները նախ կտեղափոխվեն ոստիկանական բաժանմունք, թե՞ անմիջապես կալանավայր։
Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին դատապարտել է ութ ամսվա ազատազրկման՝ Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի պահանջը չկատարելու համար, ինչպես նաև արգելել է նրանց երկու տարով պաշտոն զբաղեցնել։