Ձերբակալվել է Զուրաբ Զվիադաուրին
Ձերբակալվել է Զուրաբ Զվիադաուրին

Օլիմպիական չեմպիոն Զուրաբ Զվիադաուրին ձերբակալվել է։ Տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել է Ներքին գործերի նախարարությունը։

ՆԳՆ-ի տվյալներով՝ Զվիադաուրին կալանավորվել է Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն, որը վերաբերում է հրազենի անօրինական ձեռքբերմանը, պահպանմանը և կրելուն։

Զվիադաուրին ձերբակալվել է Թբիլիսիում։