Ձերբակալվել է մեկ անձ, ով իրեն դնում էր հոգևորականի տեղը, նա անչափահասին ստիպել է իրեն ուղարկել անձնական կյանքը պատկերող լուսանկարներ. ՆԳՆ
Ներքին գործերի նախարարության, Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի անչափահասների գործերի գլխավոր վարչության աշխատակիցները, իրականացրած օպերատիվ-հետախուզական և հետաքննչական գործողությունների արդյունքում, 1984 թ. ծնված քաղաքացի Լ. Ջ.-ին անձնական կյանքը պատկերող գաղտնիությունը անօրեն ձեռք բերելու մեղադրանքով, ձերբակալել են դատավորի որոշման հիման վրա: Այս մասին հաղորդում է ՆԳՆ-ը:
Գերատեսչության հաղորդմամբ, հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, ով իրեն ներկայացրել է որպես հոգևորական, անչափահասից անօրինական ձևով պահանջել է իրեն ուղարկել անձնական կյանքը պատկերող լուսանկարներ: Ավելի ուշ, երբ անչափահասը մեղադրյալի հետ խզել է կապը, նա սպառնացել է նրան, որ լուսանկարները կտարածի ինտերնետում:
«Հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի առաջին մասով:
Հանցագործությունը նախատեսում է ազատազրկում 4-ից 7 տարի ժամկետով»,- ասված է Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդագրության մեջ: