Ձեռքերը հեռու Միշիկոից. Վլադիմիր Ժիրինովսկի
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին պահանջում է ազատել Միխեիլ Սաակաշվիլիին:
«ՈՒկրաինայի ոստիկանական ռեժիմը պետք է հասկանա, որ եթե որոշել են գնալ դեպի Եվրոպա, ապա չի կարելի իրականացնել նման բռնություն: Սաակաշվիլիին պետք է տրվի հնարավորություն հանգիստ ապրել ՈՒկրաինայում և մասնակցել քաղաքական կյանքին: Միխեիլ Սաակաշվիլին պայքարել է, որից հետո գնացել արտերկիր և նորից վերադառձել, հավաքել է կողմնակիցներին և պահանջում է Պորոշենկոի հրաժարականը, իսկ ինչ է անում ժողովրդավարական պետությունը, ցանկանում է ձերբակալել նրան: Ձեռքերը հեռու Միշիկոից»,- ասել է Վլադիմիր Ժիրինովսկին:
Հեղինակ -
Edgar Barsegyan