Դուրս եմ եկել վարչապետի դերից և ինձ շատ լավ եմ զգում, ազատության բարձր մակարդակով. Գիորգի Գախարիա
Դուրս եմ եկել վարչապետի դերից և ինձ շատ լավ եմ զգում, ազատության բարձր մակարդակով. Գիորգի Գախարիա

Դուրս եմ եկել վարչապետի դերից և ինձ շատ լավ եմ զգում, ազատության բարձր մակարդակով, ավելի անձնավորված, ավելի կենտրոնացված պատասխանատվության զգացումով և այս ամենի մեջ շատ այլ լրացուցիչ պլյուսներով, – այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է «Հանուն Վրաստանի» կուսակցության հիմնադիր, Գիորգի Գախարիան:

Հարցին, թե դուրս է եկել թե ոչ վարչապետի դերից, Գիորգի Գախարիան նշել է. «Դուրս եմ եկել վարչապետի դերից և ինձ շատ լավ եմ զգում, ազատության բարձր մակարդակով, ավելի անձնավորված, ավելի կենտրոնացված պատասխանատվության զգացումով և այս ամենի մեջ շատ այլ լրացուցիչ պլյուսներով: Սակայն, այն հնարավորությունները, որոնք տալիս են լինել վարչապետ, չափազանց կարևոր են, հատկապես, երբ ցանկանում ես այդ հնարավորությունն օգտագործել հնարավորինս արդյունավետ: Երբեմն դա մեզ մոտ ստացվում էր, երբեմն ՝ ոչ»:

Ըստ նրա, իմաստ ունի ներողություն խնդրել, երբ դա լավ է վերլուծված:

«Ինչ վերաբերում է ներողությանը, ապա իմաստ ունի ներողություն խնդրել, երբ այն մտածված է և հիմնված է որոշակի արժեքների վրա: Ես այն մարդը չեմ, ով այդպես է ներողություն խնդրում: Այն ժամանակ ներողությունը բացարձակապես մտածված և արժեքների վրա հիմնված էր: Ես այս պահին պատրաստ չեմ նման համընդհանուր ներողություն խնդրել: Վստահ եմ, որ եթե մի քիչ ավելի շատ ժամանակ ունենայինք, ես նման պատճառներ կգտնեի», – հայտարարել է Գախարիան: