Դումա քաղաքի վրա իրականացրած հարձակումը չի մնալու առանց պատասխան. Նիկի Հեյլի
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան, Նիկի Հեյլիի հայտարարությամբ, Վաշինգտոնը Սիրիայի խռովարարների կողմից վերահսկվող քաղաքի վրա հարձակման ի պատասխան ընդունելու է միջոցներ, չնայած այն բանի, թե ինչ որոշում կընդունի միավորված ազգերի կազմակերությունը:
Այս հայտարարությունը Նիկի Հեյլին արել է անվտանգության խորհրդի նիստին, որը կայացել է Սիրիայի Դումա քաղաքում հնարավոր քիմիկական զենքով հարձակման կապակցությամբ:
«Մենք հասել ենք այն պահին, որ ողջ աշխարհը պետք է տեսնի արդարության իրականացումը»,-այսպես է դիմել Հեյլին խորհրդի անդամներին:
Հեղինակ -
Edgar Barsegyan