Դուք կանգնած եք ճիշտ ուղղու վրա, լավ գիտեք թե ինչ եք ցանկանում, Վրաստանի ապագան կախված է միայն ձեզանից. Դալյա Գրիբաուսկայտե

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն մայիսի 25-ին աշխատանքային այցով ժամանելու է Վրաստան: Լիտվայի նախագահը, պատվիրակության հետ միասին մասնակցելու է մայիսի 26-ին ծրագրված միջոցառումներին և ազատության հրապարակից դիմելու է վրաց ժողովրդին:

Մինչ այցը, Դալյա գրիբաուսկայտեն առաջին ալիքի հետ զրուցել է անկախության օրվա, բռնազավթման, Եվրամիությանը ինտեգրվելու և հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասին:

«Իմ հիմնական ուղերձը վրաց ժողովրդին այն է, որ նրանք հավատան սեփական ուժերին: Վրաց ժողովուրդը պետք է հպարտանա իր երկրով: Դուք պետք է հպարտ լինեք նրանով, թե ինչ ճանապարհ եք անցել, ինչպես է զարգացել երկիրը, ինչ հեռանկարներ ունեք, ինչպիսի հարգանք և սեր ունեք Լիտվայից: ՈՒրախ եմ, որ մեկնում եմ Վրաստան: Ցանկանում եմ շնորհավորել 100 ամյա հոբելյանի առթիվ և երջանիկ եմ, որ միասին ենք նշելու Վրաստանի անկախության օրը և ազատությունը: Դուք կանգնած եք ճիշտ ուղղու վրա: Լավ գիտեք, թե ինչ եք ցանկանում: Վրաստանի ապագան կախված է միայն ձեզանից: Մենք աջակցում ենք ձեզ և կանգնած ենք ձեր կողքին»,-առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել է Դալյա գրիբաուսկայտեն: