Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում Մակա Բոճորիշվիլին հանդիպել է ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատար Քրիստոֆ Կամպի հետ
Դուբրովնիկի ֆորումի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլու և ԵԱՀԿ-ի Ազգային փոքրամասնությունների հարցերով բարձր հանձնակատար Քրիստոֆ Քամպի միջև։
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկություններով՝ հանդիպման ընթացքում նշվել է Վրաստանի և HCNM-ի միջև հաջող, երկարաժամկետ և արդյունքներին ուղղված համագործակցությունը, որը հիմնված է սերտ երկխոսության վրա։
«Դրական է գնահատվել ազգային փոքրամասնությունների հարցերով Վրաստանի պետական քաղաքականությունը և համապատասխան պետական ռազմավարությունների արդյունավետ իրականացումը, որոնք հարմարեցված են էթնիկ փոքրամասնությունների կոնկրետ կարիքներին։
Նախարարի կողմից ևս մեկ անգամ հաստատվել է միջազգային մեխանիզմների շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարումը։
Հանդիպման ժամանակ ուշադրություն է դարձվել ԵԱՀԿ-ի ներգրավվածությանը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում և կազմակերպության կարևոր դերակատարությանը, այդ թվում՝ Ժնևի միջազգային բանակցային գործընթացում։
Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են պատրաստակամություն՝ շարունակելու համագործակցությունը ԵԱՀԿ-ի Ազգային փոքրամասնությունների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի և կազմակերպության այլ ինստիտուտների հետ», – նշված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։