Դուբայի Բուրջ Խալիֆան կրկին լուսավորվել է վրացական դրոշի գույներով
Դուբայի Բուրջ Խալիֆան կրկին լուսավորվել է վրացական դրոշի գույներով

Դուբայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ Բուրջ Խալիֆան, վրացական փառատոնի ժամանակ կրկին գունավորվել է Վրաստանի դրոշի գույներով:

Ինչպես հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքի թղթակիցը Դուբայից, Բուրջ Խալիֆան լուսավորվել է վրացական դրոշի գույներով՝ ի պատիվ Համաշխարհային կառավարությունների գագաթնաժողովին մասնակցող վրացական պատվիրակության։

Համաշխարհային կառավարությունների գագաթնաժողովի հիմնական թեման է «Ապագայի կառավարությունների ձևավորումը», որին մասնակցում են ավելի քան 6000 պատվիրակներ։ Գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 30 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ավելի քան 80 միջազգային կազմակերպություններ, 140 երկրների կառավարական պատվիրակություններ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մասնակցում է Համաշխարհային կառավարության գագաթնաժողովին՝ պատվիրակության հետ միասին։

Տեղեկացնենք, որ Բուրջ Խալիֆան նախկինում լուսավորվել է վրացական դրոշի գույներով՝ այս տարվա հունվարի 27-ին։ Այն ժամանակ աշխարհի ամենաբարձր շենքի վրացական դրոշի գույներով լուսավորելը կապված էր Վրաստանում 6 միլիարդ ներդրում կատարելու մասին համաձայնագրի ստորագրման հետ։