Դրոշը այն բանի խորհրդանիշն է, որ մեզ չեն կարող կոտրել. Գիորգի Մարգվելաշվիլի
«Այսօր դրոշը բարձրացրել ենք այն վայրում, որտեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունեցել այն, ինչը նկարագրում է, թե ինչ է երկրի և ազգի համար նշանակում դրոշը»,-այս հայտարարությունը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին արել է Գորիում, ազգային պաշտպանության ակադեմիայում պետական դրոշի բարձրացման արարողությանը խոսքով ելույթ ունենալու ժամանակ:
«Այսօր մենք տոնում ենք մեր պետական սրբության, մեր պատվի, մեր ինքնասիրության խորհրդանիշի, Վրաստանի ազգային դրոշի օրը: Մենք բարձրացրել ենք դրոշը այն վայրում, որը շատ կարևոր է մեր համար: Այնտեղ որտեղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունեցել այն, ինչը նկարագրում է, թե ինչ է երկրի և ազգի համար նշանակում դրոշը: 2008 թվականին ձեր և մեր հայրենակիցներին ենթարկել են կտտանքների, ցանկանալով կոտրել նրանց ոգին: Մեր թշնամիներին չի հաջողվել կոտրել Գիորգի Անծուխելիձեին, մարդուն, ով մինչև իր կյանքի վերջը պահպանել է իր արժեքները, ինքնասիրությունը և հայրենիքի նկատմամբ սերը: Այն ժամանակ բռնազավթիչը գրավեց մեր տարածքները, սակայն չկարողացավ հաղթել, քանզի նրան չհաջողվեց կոտրել վրաց զինվորին: Դրոշը սովորական խորհրդանիշ չէ, այն այն բանի խորհրդանիշն է, որ մեզ ոչ մեկ չի կարող հաղթել: Վրաստանի դրոշը կրկին ծածանվում է, քանզի թշնամիներին չի հաջողվել կոտրել Անծուխելիձեին և Գաբիսկիրիային»,-ասել է Գիորգի Մարգվելաշվիլին:
Նշենք, որ պետական դրոշի օրվա շրջանակներում, Գորիի ազգային պաշտպանության ակադեմիայում դրոշը բարձրացրել են յունկերները:
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի նախաձեռնությամբ, Վրաստանի պետական դրոշի օրվա կապակցությամբ, այսօր Վրաստանի մի քանի շրջաններում տեղի է ունեցել պետական դրոշի բարձրացման արարողակարգ, որին անձամբ մասնակցել է նախագահը:
Դրոշի բարձրացման արարողությունը սկսվել է նախագահի նստավայրից, որտեղ Գիորգի Մարգվելաշվիլին պետական դրոշը բարձրացրել է Վրաստանի ազգային հերոսներ Գիորգի Անծուխելիձեի և Զազա Դամենիայի զավակների հետ միասին: Դրոշի բարձրացմանը զուգահեռ «Շվիդկացա» համույթը կատարել է Վրաստանի պետական օրհներգը:
Հեղինակ -
Edgar Barsegyan