Դպրոցներում անվտանգության ապահովման նպատակով, ներքին և արտաքին մասերում տեսախցիկների մոնտաժումը դառնում է պարտադիր
Դպրոցներում անվտանգության ապահովման նպատակով, ներքին և արտաքին մասերում տեսախցիկների մոնտաժումը դառնում է պարտադիր

Դպրոցներում անվտանգության ապահովման նպատակով, ներքին և արտաքին մասերում տեսախցիկների մոնտաժումը դառնում է պարտադիր,- այս փոփոխությունը նախատեսում է «ընդհանուր կրթության մասին» Վրաստանի օրենքում մտցվող փոփոխությունների նախագիծը:

Ներքին գործերի նախարարությունը և կրթության և գիտության նախարարությունը մանդատայինների ծառայության բարեփոխման կապակցությամբ քննարկումներ են անց կացնելու այսօր:

Փոփոխությունների համաձայն, տեսախցիկների մոնտաժից հետո վերահսկվելու է դպրոցի ողջ պերիմետրը:

Տեսախցիկների մոտաժումը իրականացվելու է փուլ առ փուլ: Իսկ այն դպրոցներում, որտեղ արդեն գործում են տեսախցիկներ, կստուգվի դրանց տարածման առեալը և հարկ լինելու դեպքում կընդլայնվի:

Բացի այդ մեծանում է հաղորդակցությունը ներքին գործերի և կրթության նախարարությունների միջև: Կոնկրետ, դպրոցներում ռիսկ խմբերի վաղաժամկետ հայտնաբերման և դպրոցից դուրս հակամարտության կանխարգելման նպատակով, տեղի է ունենալու նախարարությունների միջև իրավախախտումների մասին լրատվության փոխանակում:

Դպրոցի մանդատայինը այսուհետ ունենալու է՝ աշակերտի չհայտնվելու համար ծնողին, իսկ իրավախախտման դեպքում ոստիկանությանը անհապաղ հաղորդագրություն ուղարկելու պարտավորություն,-այս փոփոխությունները նախատեսվել են «ընդհանուր կրթության մասին» Վրաստանի օրենքի նախագծում:

Բացի այդ, նախագծի համաձայն մանդատայինների ծառայությունը դառնում է ավելի անկախ և հավելյալ իրավունքներ ունեցող ծառայություն: Մանդատայինին ասուհետ նշանակելու է ոչ թե դպրոցի տնօրենը, այլ մանդատայինի ծառայության պետը: Իսկ մանդատայինների ծառայության պետին նշանակելու է կրթության նախարարը:

Բացի այդ, եթե մինչ այս մանդատային հնարավոր էր դառնալ միայն ընդհանուր կրթություն ստացած անձը, ապա այսուհետ մանդատային կդառնա միայն բարձրագույն կրթություն ունեցող անձը:

Մանդատային դառնալու տարիքը բարձրացվում է մինչև 21 տարեկան: Փոխվում է նաև մանդատայինի մասնագիտացված պատրաստման կարգը, որը թեորիայի հետ մեկտեղ նախատեսում է նաև պրակտիկ ուսուցում: Դասընթացները անց են կացնելու համապատասխան մասնագետները: