«Դոյչե Վելեի» անգլալեզու խմբագրությունը շտկել է  Վրաստանի վարչապետի պաշտոնում Գիորգի Գախարիայի հաստատման մասին հոդվածը
«Դոյչե Վելեի» անգլալեզու խմբագրությունը շտկել է  Վրաստանի վարչապետի պաշտոնում Գիորգի Գախարիայի հաստատման մասին հոդվածը

«Դոյչե Վելեի» անգլալեզու խմբագրությունը շտկել է  Վրաստանի վարչապետի պաշտոնում Գիորգի Գախարիայի հաստատման մասին հոդվածը:

Հոդվածում, որի վեռնագիրն է ՝ «Վրաստանի խորհրդարանը վարչապետի պաշտոնում աջակցել է «Մոսկվայի մարդուն», ճշտված է, որ Գիորգի Գախարիային «Մոսկվայի մարդ» նախկինում անվանել էր ընդիմությունը:

Ինչպես գրում է հրատարակչությունը, խորհրդարանը երկրի վարչապետի պաշտոնում նշանակել է վիճելի անձնավորության, ինչը  բողոք է առաջացրել Թբիլիսիում:

«Օրենսդիրները 98 կողմ, ոչ մի դեմ ձայներով աջակցել են երկրի նախկին ներքին գործերի նախարար, Գիորգի գախարիային: Քվեարկությանը չեն մասնակցել ընդիմադիր կուսակցությունները, որոնք նախկինում Գիորգի Գախարիային անվանել են ՝ «Մոսկվայի մարդ»:

Լրատվամիջոցը նշում է, որ Գախարիան հասարակության կողմից դիտարկվում է, որպես հունիսին տեղի ունեցած հակակառավարական բողոքի ցույցերի բռնի ցրման հիմնական ղեկավարը: