«Դոյչե Վելե».- Ջո Բայդենը հայտարարում է, որ ԱՄՆ-ը չի հեռանա Մերձավոր Արևելքից

10:57, 17.07.2022

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարում է, որ ԱՄՆ-ը չի հեռանա Մերձավոր Արևելքից, ըստ «Deutsche Welle»-ի, Բայդենն այս մասին հայտարարել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած գագաթնաժողովում։

Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ը չի լքի Մերձավոր Արևելքը՝ կանխելու վակուումի ստեղծումը, որը լրացնելու են Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը։

«Միացյալ Նահանգները մտադիր է մնալ ակտիվ և ներգրավված գործընկեր Մերձավոր Արևելքում», – ասել է Ջո Բայդենը։

Տարածաշրջանում սովի դեմ պայքարելու համար ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց նաև մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրելու մասին և կոչ արեց իր գործընկերներին պաշտպանել մարդու իրավունքները, ներառյալ կանանց իրավունքները, և թույլ տալ իրենց քաղաքացիներին բաց խոսել։

Նմանատիպ