Դոնեցկի շրջանային վարչակազմը հայտնում է, որ Դոբրոպիլյե քաղաքի վրա ռուսական զորքերի հարձակման հետևանքով զոհերի և վիրավորների թիվն աճել է
Ուկրաինայի Դոբրոպիլյե քաղաքի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի և վիրավորների թիվն աճել է։
Դոնեցկի շրջանային վարչակազմը հայտնում է, որ զոհերի թիվը հասել է 14-ի, վիրավորվել է 47 քաղաքացի: Վիրավորների թվում հինգ երեխա կա։
Ռուսական զորքերը բալիստիկ հրթիռներով հարձակում են սկսել Դոբրոպիլյեի վրա։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը սոցցանցերում արձագանքել է հարձակմանը։ Նրա խոսքով՝ երբ «զիջումների ես գնում բարբարոսներին, նման բաներ են լինում՝ ավելի շատ ռումբեր, ավելի շատ ագրեսիա, ավելի շատ մահեր»։