Դոնեցկի մարզում ռուսական ավիահարվածի հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ չորս մարդ
Ռուսական ուժերը օդային ռմբակոծություն են սկսել Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքի վրա։
Երեք քաղաքացի զոհվել է, չորսը՝ վիրավորվել։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին տեղեկատվություն են տարածում Դոնեցկի մարզային վարչակազմը և մարզային դատախազությունը։
Մահացածների թվում են ամուսիններ և 78-ամյա թոշակառու։ 65 տարեկանից բարձր չորս մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։
Ռմբակոծության հետևանքով վնասվել է 21 բնակելի շենք և մեքենա։