Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 35-ը
Դոնեցկի մարզի Կոնստանտինովկայի վրա Ռուսաստանի հարձակման հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 35-ը։
Ինչպես հայտնում է Դոնեցկի մարզի վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը, Ռուսաստանի կողմից իրականացված հարձակման հետևանքով առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, թեև փրկարարներն արդեն կարողացել են մարել այն։
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի խոսքով՝ ռուսական հարձակման հետևանքով վնասվել են բնակելի տներ, խանութներ և տասից ավելի ավտոմեքենա։
Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչները։