Դոնեցկի մարզը մնացել է առանց էլեկտրաէներգիայի՝ Ռուսաստանի հարձակումների պատճառով
Դոնեցկի մարզը մնացել է առանց էլեկտրաէներգիայի՝ Ռուսաստանի հարձակումների պատճառով

Դոնեցկի մարզը մնացել է առանց էլեկտրաէներգիայի ռուսական հարձակումների պատճառով: Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական զորքերը այսօր առավոտյան ռմբակոծել են տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքները։

Ռուսական բանակը նաև հրետակոծել է Ուկրաինայի Խարկովի մարզը, որտեղ վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա: Չուգուևում Ռուսաստանի Դաշնությունը հարձակվել է ուսումնական հաստատության, վարչական շենքի, բնակելի շենքի և մեքենաների վրա։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ սա կարող է լինել պատերազմի ամենադժվար ձմեռը, քանի որ Ռուսաստանի նպատակն է ոչնչացնել Ուկրաինայի սերունդը։